Կլոպը քաղցկեղով հիվանդ Էրիկսոնին առաջարկել է մեկ օրով գլխավորել Լիվերպուլը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Screenshot_9

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շվեդ մասնագետ Սվեն-Յորան Էրիկսոնին հրավիրել է մեկ օրով գլխավորել իր թիմը։

Ավելի վաղ 75-ամյա Էրիկսոնը հայտնել էր, որ միշտ երազել է մարզել մերսիսայդյան թիմը։

«Առաջին անգամն էի լսում «Լիվերպուլի» հանդեպ նրա հիացմունքի կամ սիրո մասին, և որ նա ամբողջ կյանքում երկրպագել է թիմին: Նրան կողջունենք մեր բազայում, և նա կարող է մեկ օրով զբաղեցնել իմ տեղը և անել իմ աշխատանքը։ Եթե ցանկանա, դա խնդիր չէ: Վստահ եմ, որ նա կարող է գալ և հիանալի ժամանակ անցկացնել այստեղ»,- Կլոպի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Հունվարի 11-ին Էրիքսոնը հայտարարել էր, որ իր մոտ քաղցկեղ է ախտորոշվել։

2023 թվականի փետրվարին շվեդ մասնագետն ավարտել էր կարիերան։ Նրա աշխատանքի վերջին վայրը Շվեդիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կարլշտադտ» ակումբն էր։

Մասնագետը թիմի մարզական տնօրենն էր։

2001-ից 2006 թվականներին Էրիկսոնը եղել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը, աշխատել է նաև «Մանչեսթեր Սիթիի,» «Նոտս Քաունթիի», «Լեսթերի», «Ռոմայի», «Ֆիորենտինայի», «Սամպդորիայի», «Լացիոյի» և պորտուգալական «Բենֆիկայի» հետ։

Աղբյուրը՝ ArmSport.am։

--00—ՅՄ