Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 21099-ն ու Opel Combo-ն. վարորդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Screenshot_10

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում «Ադանա» ռեստորանի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Հ.-ի վարած Opel Combo մակնիշի և 23-ամյա Գոռ Վ.-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա գազատար խողովակնի հենասյուներին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ