Արարատում բախվել են Երևան-Արտաշատ երթուղու ավտոբուսը և Opel Astra-ն․ վերջինի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

123

Փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Շահումյան գյուղի Երեմ Կարապետյան փողոցի կենտրոնական հատվածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 65-ամյա Անդրանիկ Բ․-ի վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսն ու 47 ամյա Էդիկ Կ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդներից էդիկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրը նաև հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Երևան-Արտաշատ երթուղին։ 

--00—ԼՄ