Ալիևը որոշել է ապահովագրել իր վարչակարգը ցնցումներից․ փորձագետը՝ Ադրբեջանում ընտրությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

1128780

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է հաշվարկել հնարավոր հետագա զարգացումները, քանի որ առաջիկա տարին տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առումով լինելու է բավականին տուրբուլենտ և հնարավորության սահմաններում ոչ այնքան կանխատեսելի։ Ուստի, նա որոշել է ապահովագրել իր վարչակարգը հնարավոր ցնցումներից  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։  

«Իլհամ Ալիևը դեռ հունվարի 10-ի հարցազրույցում բացատրել էր, որ արտահերթ նախագահական ընտրությունների գնալու քայլը նախանշում է նոր դարաշրջանի բացում, որովհետև նախկին ծրագրերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, ավելի քան իրագործվել են, հետևաբար Ադրբեջանն իր առջև դնում է նոր խնդիրներ։ Ալիևը նաև նշել էր, որ դրանք կլինեն առաջին ընտրություններն Ադրբեջանի անկախությունից հետո, որ կանցկացվեն նաև Լեռնային Ղարաբաղում և այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։ Ալիևն արձանագրել էր, որ ամփոփում է իր կառավարման քսան տարին, հետևաբար արտահերթ ընտրությունների գնալով՝ հիշյալ որոշմանը հանգել է ներքին և արտաքին լսարաններին ուղղված մեսիջների հաշվարկով և այն ամրագրմամբ, որ խնդիրները հնարավոր է լուծել ուժային տարբերակով, ինչն էլ որդեգրել է Հարավային Կովկասում»,- ասաց Հայրապետյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ