Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց Audi Q7-ը բախվել է  Mercedes CLS 320-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

վ.

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Քաջազնունու փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Կարապետյանը իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 49-ամյա Հրանտ Գևորգյանին պատկանող Mercedes CLS 320 մակնիշի ավտոմեքենային։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։



Տեղում պարզվել է, որ Mercedes-ից տեղի է ունեցել վառելիքաքսուկային նյութի արտահոսք։

Հրեջները հոսանքազրկել են Mercedes-ը և կատարել թափված վառելիքաքսուկային նյութերի լվացման աշխատանքներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ