Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford»-ը գլորվել է ձորը և հայտնվել Արփա գետում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

0320247166fc20a1fd48c08afcef2c80c97658

Մարտի 20-ին, ժամը 21։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 15 մ) և հայտնվել Արփա գետում․ ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

--00—ՅՄ