Երևան-Մեղրի ավտոճանապարհին 600լ դիզվառելիքով բեռնված ավտոմեքենա է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

l-0x134wh-1600x932z-0.4912

Ապրիլի 1-ին՝ ժամը 08։25-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված 600 լ դիզվառելիքով, վարորդ՝ Կ․ Դ․) կողաշրջվել է․ մոտ 100 լ դիզվառելիք թափվել է ճանապարհի երթևեկելի հատված, տուժածներ չկան։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղել են տեղի ուժերով։

Փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

--00—ՅՄ