Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառի բունն այրվել է,այն ընկել է՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

345455973_237129012240889_4982463328306626230_n.thumb_

Մայիսի 8-ին, ժամը 13։04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի-Չիվա հատվածում ծառի բունն այրվել է ինչի հետևանքով ծառը ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13:34-ին: Այրվել է ծառի բունը։

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

--00—ՅՄ