Երևան-Մեղրի ավտոճանապարհին գովազդային վահանակի կառուցատարրերը թափվել են ճանապարհի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1004236a9396aaef2148f4a5c62705f59cf0b4

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում գտնվող կամրջից մալուխ է կախված և խանգարում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ-ին գտնվող կամրջին փակցված գովազդային վահանակի մետաղական կառուցատարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված։

Փրկարարները մետաղական կոնստրուկցիաները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

--00—ՅՄ