Երևան-Մեղրի ավտոճանապարհին «ԿԱՄԱԶ»-ը կողաշրջվել է և 4 մետր սահել ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

photo_2023-07-21_08-35-51

Հուլիսի 21-ին, ժամը 03:47-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակը (մոտ 4 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը․ ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

--00—ՅՄ