Զոհեր և տուժած․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Skoda»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2023-09-18_08-17-07

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Skoda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ս., ծնված 1971 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Վարորդը և ուղևոր Մ. Կ.-ն (ծնված 1973 թ.) տեղում մահացել են, իսկ ուղևոր Մ. Ս.-ն (ծնված 2000 թ.)՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ս.-ի, Մ. Կ.-ի դիերը և Մ. Ս.-ին, վերջինիս մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

--00—ՅՄ