Սպարապետի շիրիմին ձևական ծնկի իջնելու փոխարեն բանակն ու պաշտպանությունն ամրապնդեիք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Հայաստանի իշխանությունները մեր ժողովրդին ոչ թե ոտքի են կանգնեցնում պայքարելու համար, այլ համոզում են, որ պետք է համակերպվել։ Եթե առաջին պատերազմի ժամանակ լիներ Փաշինյանի իշխանությունը, ապա այն ժամանակ էլ էինք պարտվելու։ Վազգեն Սարգսյանի ժամանակ ֆիդայիններից ձևավորեցինք կանոնավոր բանակ, այս իշխանության ժամանակ այդ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Խոսելով այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի պանթեոն կատարած այցի մասին, Օհանյանը նշեց․ «Երբ այսօր խոսում են և գալիս են ձևական ծնկի գալիս Սպարապետի ու մնացած մեր հերոսների շիրիմի առաջ, դրա փոխարեն պետք է ամրապնդեին մեր բանակը և պաշտպանությունը։ Ըստ էության, Սպարապետի շիրիմին այցելելով մենք ասում ենք, որ իր գործը անմար է և շարունակելու ենք, իսկ այսօրվա իշխանությունները խոստովանում են, որ Սպարապետի սարքածը քանդել են, և այսօր էլ ծնկի իջնելով հանձնվում են հակառակորդի պահանջներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ