Փաշինյանի «ախռանիկը» հրեց լրագրողներին, որ չլուսաբանեն նրա այցը Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին։

Նա այսօր կդառնար 65 տարեկան։

Մինչ Փաշինյանի այցը լրագրողներին թույլ չտվեցին մտնել պանթեոն՝ հեռացնելով նրանց ճանապարհից, որտեղով պետք է անցներ վարչապետի ավտոշարասյունը։

Փաշինյանի հեռանալուց հետո մուտքը բացվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ