Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

430841532_420734660528548_477445654722900423_n

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի 65-ամյակի առթիվ ուղերձ է հղել:

«Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան:

Վազգենն իր ողջ կյանքն ապրեց ու գործեց որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ, զինվոր, մտավորական, գրող, հրապարակախոս, պետական այր...

Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եվ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր ու լուսավոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, և, իհարկե, զրնգուն ծիծաղը...

Ծնունդդ շնորհավոր, Վազգեն:

--00—ՅՄ