Պայթյուն՝ Իրանի նավթավերամշակման գործարանում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

պա

Այսօր կեսօրին Իրանի հարավում գտնվող Հորմուզգան նահանգում պայթյուն է որոտացել Աֆթաբ նավթավերամշակող ընկերությանը պատկանող գործարանում։

Այս մասին հայտնել են ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Գործարանի վերանորոգման փուլում գտնվող վառարաններից մեկում պայթյուն է գրանցվել։

Կատարվածի արդյունքում բարձրությունից ընկնելու հետևանքով տուժել են գործարանի երկու աշխատակից։

--00—ԼՀ