Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հհհ.j

Իրանի հյուսիսարևմտյան Ուրմիա քաղաքում բնակելի շենքի նկուղում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երկուսը վիրավորվել են:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը:

Կարմիր մահիկ ընկերության ղեկավար Համիդ Մահբուբին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 23-ի կեսօրին:

Մահբուբիի խոսքով՝ փլատակների տակից մարդիկ են դուրս բերվել: Նրանցից չորսը մահացել են, երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:

--00—ԼՀ