Նիկոլ Փաշինյանը մեր հետ զենք է բռնելու, մեր հողերը պահի․ Բաղանիսի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Մենք Նիկոլ Փաշինյանի կողքը կկանգնենք, իրար հետ կպաշտպանենք Բաղանիսը, վարչապետը հողերը չի տալու, որ գա Տավուշ մեզ հետ հանդիպելու՝ ինքն էլ կզգա, որ չպիտի տա։ Այս տեսակետը  24News-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Գևորգ Սահակյանը.

 Մեր մեջբերմանը, որ վարչապետը բաց տեքստով ասեց՝ ՀՀ տարածքում երբեք չեն եղել այդ 4 գյուղերը, Սահակյանը հայտնեց, որ  այս առումով համակարծիք է Նիկոլ Փաշինյանի հետ․ «Ուղիղ ձեզ ասեմ՝ ճիշտ է ասում, այդ պահը, հարց չկա՝ Ադրբեջանինն է, ադրբեջանցիներ են կոնկրետ ապրել Բաղանիս-Այրումում, բայց ես չգիտեմ, թե ռեալ ու՞մն է եղել՝ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական, բայց էն որ հիմա մերն ա՝ մերն ա ու մերն էլ լինելու ա»։

 Մանրամասները՝ քիչ անց՝ 24News-ի տեսանյութում։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ