Եթե Պուտինի դեմքին արցունքներ չեք տեսնում, դա չի նշանակում, որ նա չի ցավում․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

аа

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է երկրում տեղի ունեցող ողբերգություններով, այդ թվում՝ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 

«Պետության ղեկավարը նման ողբերգություններն ամբողջությամբ իր միջով է անցկացնում։ Եվ հավատացեք, եթե նրա դեմքին արցունքներ չեք տեսնում, դա չի նշանակում, որ նա չի ցավում: Իսկ այն, ինչ նա ապրում է, դժվար թե երբևէ որևէ մեկը իմանա կամ հասկանա: Այդ թվում՝ մենք»,- ասել է Պեսկովը։

 

--00—ՍՊ