Ոսկեպարի ցեղասպանությունը, Խորհրդային բանակը, ադրբեջանական ՕՄՕՆ-ը. Greek City Times

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

2-3

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը գյուղ մտած խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները պայթեցրել են մեկ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է երկու, ծանր վիրավորվել 7 խաղաղ բնակիչ։ Այս մասին գրում է հունական Greek City Times պարբերականը՝ «Ոսկեպարի ցեղասպանությունը, Խորհրդային բանակը, ադրբեջանական ՕՄՕՆ» վերտառությամբ հոդվածում։

«Տեղեկանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային բաժնի 20 ոստիկան և երեք քաղաքացիական բնակիչ պաշտպանելու նպատակով անտառի միջով փորձել են ներթափանցել գյուղ։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մնացածը բռնվել և տեղափոխվել են Ադրբեջանի Կիրովաբադ (Գանձակ) քաղաքի բանտ, որտեղ ևս երեք մարդ մահացել է։

Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերել և ադրբեջանական ՕՄՕՆ-ին են հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը հսկող 45 հայ ոստիկանի, որոնք ադրբեջանական բանտում ենթարկվել են խոշտանգումների։ Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծության հետևանքով Ոսկեպար գյուղից զոհվել է ևս երեք խաղաղ բնակիչ»,-ասված է հոդվածում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ՅՄ