«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Screenshot_6

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը (իսկական անունը՝ Զախարի Կալաշով) հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է 112 տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ ճշգրիտ ախտորոշումը հաստատելու համար Կալաշովը ենթարկվել է կորոնարոգրաֆիայի։

Հիշեցնենք, որ նա ազատ է արձակվել երկու շաբաթ առաջ։

--00—ՅՄ