Թուրքի խաղաղությունը յաթաղանի ծայրին է, չպետք է հավատալ, զիջումների գնալ ու Տավուշից տարածքներ տալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Հերիք է խաբվենք ոչ իրատեսական բաներով, թուրքի պարանին շոր չեն փռում, միշտ մեզ խաբել է, չպետք է տարածքներ տանք Տավուշից, մինչև սահմանազատումը չլինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե տարածքները չտանք՝ պատերազմ կլինի, Մալխասյանը նշեց, որ պատերազմ չի լինի միայն այն դեպքում, եթե ուժեղ ենք, թուրքը օգտվում է մեր թուլությունից․ «Դարերի ընթացքում թուրքի մարդակերությունն ավելի է սաստկացել, նրանց խաղաղությունը յաթաղանի ծայրին է, նրանց չպետք է հավատալ ու տարածքներ զիջել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ