Ինչու են արևմտամետների կողմից ուղղորդվողները «սատանայանում». Զախարովան մեջբերել է Սիմոնյանի խոսքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

զախարովա ալեն սիմոնյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամի իր ալիքում մեջբերել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքը և գրել․

«Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Պետք է քննարկել, թե ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և ընդհանրապես, իրավական տեսակետից պետք է վերանայել և հասկանալ, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի ձեռքը համբուրում են, օրենքից ավելի բարձր, քան հասարակ գործարարը, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում»։

Միևնույն ժամանակ Գերագույն Ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են նորից օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։

Չգիտես ինչու, նրանք, որոնց արևմտամետները սկսում են ուղղորդել, բառիս բուն իմաստով սատանայանում են»:

--00—ՅՄ