Թող Զախարովան ուշադրություն դարձնի՝ ի՞նչ արձագանք է եղել ՌԴ առաջարկին Ադրբեջանի կողմից․ Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ն ի վիճակի՞ է դիմագրավելու թշնամու ագրեսիային։

«Նույնիսկ եթե ամենալավատեսական բանակցությունները լինեին, մենք զբաղվել և զբաղվում ենք ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով»,-նշեց Սիմոնյանը։

Նա, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե ՀՀ խղճին է մնում ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը  երրորդ երկրների վրա թողնելու մեղքը, Սիմոնյանն ասաց․

«Ռուսական առաջարկները, որոնք մինչ օրս եղել են, ՀՀ-ի կողմից մշտապես ընդունվել են։ Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ։

Կարծում եմ՝ ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմի արձագանքին, որովհետև Հայաստանը մշտապես՝ 99 տոկոս դեպքերում ռուսական կողմի առաջարկներին իր համաձայնությունը տվել է։ Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ