Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. վիրավորների մեջ կան երեխաներ. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

photo_2024-05-23_12-31-51

Երեկ՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի 1-ին դասակի հրամանատար Ոսկան Բեշիկչյանը, արագ արձագանքման խմբի ոստիկաններ Ռոման Ղազարյանն ու Արսեն Լևոնյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ