Երևանում Mazda-ն բախվել է շինության պատին. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

capture_v1_4.thumb_

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Օհանովի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 2-րդ հասցեի շինության պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և ռեանիմոբիլով տեղափոխել էրեբունի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ