Լոռու մարզում Volkswagen-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

egvege

Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Կամո Քալաշյանը իր վարած Volkswagen մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Կ. Քալաշյանը, ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Արկադի Հ.-ն, 17-ամյա Ալվարդ Հ.-ն և 40-ամյա Նաիրա Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ