Երևանում բախվել են թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Volkswagen-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Screenshot 2023-04-07 110308

Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 12 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Իսայի Ի․-ի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Փ․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդգար Փ․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 27 ամյա Ս․Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ