Երևանում բախվել են Volkswagen Touareg-ը, ապա ճակատ ճակատի՝ Chevrolet-ն ու Acura-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_5

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են Volkswagen Touareg, Chevrolet և Acura մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը: Քանի որ ճակատ ճակատի բախվել են Chevrolet-ն ու Acura-ն, ճանապարհը մասամբ փակվել է և պարեկները ուժեղացված ծառայություն են կատարել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ