Երևանում «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են Ford Focus-ն ու Opel Zafira-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

befunky_collage_2023_07_02t101802_569.thumb_

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմանում Բագրատունյաց պողոտա - Չեխովի փողոց խաչմերուկում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ, բախվել են  20-ամյա Նորայր Հովհաննիսյանի վարած Ford Focus մակնիշի և 50-ամյա Արամ Միրզոյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Միրզոյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է մայթում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը, ապա փակել երկու ավտոմեքենաների գազաբալոնների փականները: 

--00—ՅՄ