Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է  համաժողովի գալա ընթրիքին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ  մայիսի 14-ի երեկոյան Պեկինում մասնակցել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինիի և տիկնոջ կողմից ի պատիվ Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն համաժողովի գալա ընթրիքի մասնակիցների համար տրված գալա ընթրիքին: Գալա ընթրիքին ներկա են գտնվել համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ այցելած Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները, Կամբոջիայի թագավորը: Չինաստան այցի ընթացքում Աննա Հակոբյանը մայիսի 15-ի երեկոյան վարչապետ Փաշինյանին կուղեկցի Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում կայանալիք համերգին, որին ելույթ է ունենալու Հայաստանի պարարվեստի պետական «Բարեկամություն» համույթը:

Աննա Հակոբյանի զգեստը՝ Taraz.am բրենդի, կոշիկները՝ Սալի բրենդի։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս