2019-ի ապրիլին Երևանի և մարզերի բազմաբնակարան շենքերի գներն աճել են. Կադաստրի կոմիտե

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2019 թվականի ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019 թվականի մարտ ամսվա համեմատ աճել է 6,9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28,9 %-ով։

Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտի համեմատ աճել են 0,8  %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ՝ 9,8 %-ով :

Հայաստանի մարզերի քաղաքներում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի մարտի համեմատ աճել են 0,4 %-ով:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս