ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի հունիսի 8-ին՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիխտենշտեյն խաղի տոմսերն արդեն վաճառքում են:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Մատչելի գներ են սահմանվել նաև Արևմտյան և Արևելյան տրիբունաների տոմսերի համար:
Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝
Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 2000-4000 դրամ
Արևմտյան տրիբունա 5000-6000 դրամ