«Հրաշալի»․ Կադաստրի «Հրազդան» գրասենյակի պետն այսպես է գնահատել իր աշխատանքային 1-ին օրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը և գրասենյակների սպասարկման վարչության պետ Արման Օսիկյանն այսօր «Հրազդան» սպասարկման գրասենյակի աշխատակիցներին ներկայացրին նորանշանակ պետին՝ Սամվել Մելոյանին։

Այս մասին հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Հրաշալի’»․ առաջին օրվա իր զգացողությունն այսպես գնահատեց Մելոյանը, որը Կադաստրի համակարգում է 2014 թվականից։

Նա ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը (մագիստրոս)։ Ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս