Հասկանում եմ՝ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին․ Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլ»-ի անդամին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

Անի Խաչատրյան

Երևանի ավագանու նիստում մերժվեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհիմինա Վարդանյանի ներկայացրած նախագիծը՝ Երեւանի Մոսվես Խորենացի փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ։

Նույն խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցին, ով Թ. Վարդանյանին հարց ուղղելու ժամանակ նշել էր, թե ոչ թե՝ ընտրվել, այլ՝ դարձել են ավագանի, արձագանքեց. «Տիկին Խաչունց, գուցե Դուք դառել եք ավագանի, բայց մենք ընտրվել ենք՝ որպես ավագանի»:

Նա նաեւ նկատեց՝ հասկանում է, որ նախագծի քննարկման ժամանակ «սուրբ» բառը ցավեցնում է շատերին, բայց իրենք չեն կարող, օրինակ՝ Կարաբինայի անունով փողոց անվանակոչելու նախագիծ բերել ավագանի։

Բանավեճին միջամտեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ հարիր չէ ինչ-որ բառերի կամ խոսքերի հետ կապված ավագանիում քննարկում անել. «Սա, ի վերջո, ավագանի է»:

Նա նաեւ նկատեց, որ եթե դեմ են փողոցների անվան մեջ սուրբ բառն ավելացնելուն, եկեք Ադմիրալ Իսակովի փողոցի անվանումից հանենք ադմիրալ բառը, Մարշալ Բաղրամյանի անունից մարշալ բառը հանենք. «Թող անուններով լինեն, կոչումն ինչների՞ս է պետք: Ինձ այս վերաբերմունքը չի զարմացնում, որովհետեւ ավագանու անդամների մեջ մարդիկ կան, որ նույնիսկ ծաղրում են քրիստոնեությունը»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս