Ցույց տվեք, թե ի՞նչ թուղթ եք Փաշինյանին ցույց տվել․ Նարեկ Սամսոնյանը՝ ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյքն է, իր ողջ կառավարումը տեղի է ունեցել Սահմանադրության բազմաթիվ խախտումներով։ Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին, նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս եք ձեզ զգում՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջարկելով մի անձի, որը Ձեզ որակել է որպես տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նա հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը զիջումների է գնում մի պատճառով․ այն, ինչ Փաշինյանին ցույց է տվել, այն թուղթը չի եղել, որը հավաստում է, որ վերջին վեց տարիների ընացքում Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացիություն է ունեցել։

«Պահանջում ենք ցույց տալ այդ թուղթը, կամ ասեք՝ Փաշինյանին ինչ եք ցույց տվել, որից հետո նա այլևս չի պահանջել, որ հեռանաք՝ որպես ոչ լեգիտիմ նախագահ»,- ասաց Նարեկ Սամսոնյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս