ՍԴ անդամներին պետք է փակել մի սենյակում և թուղթ ու գրիչ տալ. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Ազգային ժողովը, կառավարությունը, Դատավորների խորհուրդը Սահմանադրական դատարանին պետք է վերջնագիր տան: 24TV-ի եթերում այս մասին ասել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նա կարծում է, որ եթե ՍԴ անդամներն ինքնակամ հրաժարական չեն տալիս, ապա իրենց պետք է փակել մի սենյակում և թուղթ ու գրիչ տալ համերաշխության հռչակագիր գրելու համար:

Արշակյանը անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի՝ երկրում օրենքի և օրինականության բացակայության և Մանվել Գրիգորյանի՝ իր անվամբ մեդալներ արտադրելու թեմաներին:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։