Ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում` ի պատիվ Արարատ Միրզոյանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 1724News

.

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին:

Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը խոսեց Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունների մասին, ինչպես նաև ներկաներին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական ու ընտրական բարեփոխումները` հատկապես կարևորելով արդարադատության ոլորտում խոշոր բարեփոխումների իրականացումը: Միջոցառման պաշտոնական մասից հետո համայնքի անդամները հնարավորություն ունեցան շփվելու հայկական պատվիրակության անդամների հետ և հարցեր ուղղելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս