Եգիպտոսի հյուսիսում պայթյուն է որոտացել, կան զոհեր

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Եգիպտոսի հյուսիսում պայթյուն է որոտացել, կան զոհեր։ Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում՝ Շեյխ Զովեյդ քաղաքի ավտոմոբիլային կանգառներից մեկում: Մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել: Կան տուժածներ: Այս մասին հաղորդել է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Արաբական այլ լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվել է 2 մարդ, 3-ը վիրավորվել են: Զոհերից մեկը Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատակից է: Պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի հրապարակվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news