Ճապոնական «Kyoto Animation»-ի արտադրամասում հրդեհից 33 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Ճապոնիայի Կիոտո քաղաքում անիմեի արտադրությամբ զբաղվող «Kyoto Animation» արտադրամասի հրդեհման հետևանքով 33 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել, որոշներն անհետ կորած են համարվում։ Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն: Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է գնահատվում: Նշվում է, որ հրդեհի պահին շենքում 70 մարդ է եղել: Ականատեսների ասելով՝ նախքան հրդեհի բռնկվելը պայթյունի ձայն են լսել:

Իրավապահները պարզել են, որ հրդեհը միտումնավոր է եղել: Ձերբակալվել է 41-ամյա տղամարդ, որին կասկածում են շենքի վրա վառելանյութ լցրելու և այն հրդեհելու մեջ: Վերջինս ևս վիրավորվել է և մյուս տուժածների հետ հոսպիտալացվել: Հաղորդվում է, որ նա «Kyoto Animation»-ի աշխատակից չի եղել: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news