Երևանում որդին դանակահարել է մորն ու հորը, ապա ինքնավնասվել․ մայրը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

Հուլիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Պարզվել է, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչը՝ 59-ամյա Գասպար Ա.-ն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն:

1

Աղբյուրը նաև նշում է, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասել են, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել,ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները: Երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վերև է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք, և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց:

1

Ըստ աղբյուրի՝ հայրն ու որդին հիվանդանոցում են։ Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկներին հաջողվել է նրանց կյանքը փրկել:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը, ով այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում, և նրա որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

1

Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները: Տան բակում, փողոցում և հարևանի տան առջև, ինչպես նաև հարևանի տան երկաթյա դարպասի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Սպանված Անժելա Ք.-ն բանասիրական գիտությունների դոկտոր էր, ամուսինը նույնպես մտավորական է: Քննիչի որոշմամբ Արման. Ա-ն որպես կասկածյալ ձերբակալվել է: 

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news