Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 26, 24News

ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները. 

Ստեփանավան-Տաշիր-Գոգավան Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն»։