«Հոկտեմբերյանի գինու գործարան»-ում ավտոբուսն ընկել է վարորդի վրա. նա տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ս

Սեպտեմբերի 12-ին ողբերգական ու դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:25-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի «ՄԱՊ» գործարանին պատկանող խաղողի մթերման կետում դի կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15:00-ի սահմաններում Այգեվան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործարան» ՓԲԸ-ի չգործող խաղողի մթերման կետի տարածքում Բամբակաշատ գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Սարգսյանը իրեն ամրացված «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող «ԼԱԶ 699-Ռ» մակնիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանելու ժամանակ ավտոբուսի հետնամասը սահել է քարերի վրայից եւ ընկել Ա. Սարգսյանի վրա, ինչի հետեւանքով Ա. Սարգսյանը գլխի շրջանում ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԱՊ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news