«ՔՊ» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել․ Փաշինյանը ևս կմասնակցի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնեցին ՔՊ վարչությունից:

Նիստին ներկա կլինի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնեցին նաեւ, որ այսօրվա օրակարգում է ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, նախօրեին՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վալերի Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։