Ռուսական ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Տնտեսական

«Ռուսական նորաստեղծ «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել տեխնիկական բազա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմի­տեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջին շրջանում խիստ զբաղված է այդ ընկերությունը Հայաստան բերելու գործընթացով:

Նշենք, որ «Ազիմուտ» ավիաընկերությունը նախատեսում է «Զվարթնոց» օդանավակայանի տա­րածքում ստեղծել նոր տեխնիկական բազա «SSJ10» ինքնաթիռների տեխ­նիկական սպասարկումն իրականաց­նելու նպատակով: Ավելին՝  նա ամռան ամիսներին՝ ՌԴ կատարած այցի ժամա­նակ, հանդիպել է «ԻԼ» հասարակա­կան բաժնետիրական ընկերության գլ­խավոր տնօրեն Յուրի Գրուդինինի հետ և քննարկել ՌԴ-ում գործող ավիաշինարարական և ավիավերանորոգման գործարանների պատվերով Հայաստա­նի տարածքում ինքնաթիռների պահեստամասերի արտադրություն հիմնե­լու հնարավորությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: