«Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է ավելի քան երբևէ․ Մակունց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

«Այնքան մեծ էր այդ ցանկը, որ մտածեցի՝ իմ անունն էլ կարող է գտնեմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր մամուլում հրապարակված այն պաշտոնյաների ցանկին, որոնց հրաժարականը սպասվում է առաջիկա օրերին:

«Կատակը մի կողմ, իհարկե, որեւէ բան չի քննարկվել վարչության նիստի ժամանակ: Ինքս չունեմ որեւէ տեղեկատվություն, որ ինչ-որ մեկը հրաժարական է ներկայացնելու, մասնավորապես, գործադիրից:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա մեզ մոտ նման զարգացումներ չեն սպասվում»,-հայտարարեց Մակունցը և վստահեցրեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն ուժեղ է ավելի քան երբեւէ․ «Մենք դեռ շատ անելիքներ ունենք բարեփոխումների, ռեֆորմների հետ կապված, այդ թվում դատաիրավական: Մենք բոլոր մեր ջանքերն ուղղում ենք այն ռազմավարությունն իրականացնելուն, որը դատաիրավական բարեփոխումների համատեքստում ներկայացվել է արդարադատության նախարարության կողմից»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news