Աղբը դարերով թաքցրել ենք մեր տան, ազգի, հավատի ծառի հիմքում․ Վարազդատ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ կից տեսանյութ տեղադրելով։

«Էս տարածքն ամբողջությամբ մաքրեցի մի քանի օր առաջ։ Ութ մեծ պարկ աղբ հանեցի։
Այսօր այլ վիճակ էր։
Տեսել են, որ ընդհանուր տարածքը մաքուր է, երևի ամոթից կամ խղճի խայթից դրդված աղբը թափել են փշոտ չիչխանի թփի մեջ։ Հիմա սա հանելը անհամեմատ ավելի դժվար է։

Խնդրանքս ո՛րն է։
Աղբը մի թաքցրեք, մի պահեք։ Դրեք երևացող տեղում։ Այդպես ավելի հեշտ է մաքրելը։ Եթե անգամ դուք ալարում եք, ապա գոնե ուրիշի համար, ով անտարբեր չէ, այդպես ավելի հեշտ է մաքրելը։

Ու աղբը դարերով թաքցրել ենք։
Մեր տան ու ընտանիքի ծառի հիմքում, մեր ազգի ծառի հիմքում, մեր հավատի ծառի հիմքում։
Ու մեր ամենանվիրական արժեքների մեջ աղբ ենք պահել, թաքցրել, որ չտեսնեն, որ դրսից մաքուր երևանք։
Աղբը չթաքցնենք, դնենք երևացող տեղում, այդպես մաքրելն ավելի հեշտ է»,- գրել է պատգամավորը։