Փորձում ենք վերացնել ընտանիքի, օջախի ու պետության միջև առկա անջրպետը․ Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի ցանկանում մեկնաբանել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությունը, թե «ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է»։

«Անկարևոր ու մատից ծծած թեմաներից է»,- 24News-ի հետ զրույցում ասաց նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ աղմուկ հանած պաստառին, ինչի համար կառավարության պահուստային ֆոնդից մոտ 100 մլն դոլար է հատկացվել, նշեց․ «Կառավարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ընթացակարգով է տեղի ունեցել «բիլբոլդերի» պատվիրման ու գնման գործընթացը, բայց վստահ եմ՝ օրենքի խախտում չի եղել»։