Վանաձորում և Գեղարքունիքում ջրանջատումներ են նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` հոկտեմբերի 16-ին ժամը 13:00-24։00 կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

Վանաձորում Տարոն 1 թաղամասի 1-6 շենքեր, Տավրոսի 1-22 փողոցներ, Բաղրամյան 1, 2 փողոցներ և Շիրակի խճուղի՝ իրենց նրբանցքներով ու փակուղիներով, Տավրոս–Առափնյա, Գործարանային, Ուկրաինական փողոցներ, Ուկրշին տնակային ավան, Բաղրամյան պողոտա, Բաղրամյան 74 շենք, Շրջադարձային 2, 3 տներ, Վերածննդի, Լեռնային փողոցները, Լեռնապատ գյուղը:  

Հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:

Գավառի Միքայելյան փողոցն իր նրբանցքով, Զորավար Անդրանիկի, Գրիգոր Լուսավորիչ, Կահիրեի, Դեմիրճյան, Պետրոսյան, Շահումյան, Թորգոմյան, Օգոստոսի 23-ի, Արծրունի Եղբայրների, Դաշտոյան, Սայադյան, Թումանյան, Զարգարյան փողոցները և Նորատուս համայնքը:

 Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: