ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան էջում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին պատկերող լուսանկարների կոլաժ:
«Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը:
Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ․ 1939 թվական՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, և 2019 թվական՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ թուրքական գործողության մեկնարկ: