Հայաստանում Արցախի ոստիկանության կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

ոստիկանություն

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի և պարեկային ոստիկանների հետ համատեղ հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Վանաձորում հաշվառված 27-ամյա մի երիտասարդի։  Վերջինս սեպտեմբերի 28-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։